ԱՌԱԿՆԵՐ 9:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անմտությունն աղմկարար մի կին է, միամիտ է և ոչինչ չգիտի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անզգամ և հանդուգն կինը հացի կարոտ պիտի մնա, ու նաև նա, ով ամոթ չի զգում։ |
Ի՜նչ տկար է քո սիրտը,- ասում է Տեր Աստված,- երբ անում ես այս բոլոր բաները՝ համարձակ պոռնիկ կնոջ գործը՝
նա մեծամտությունից կուրացած է, ոչինչ չգիտի, հիվանդ է խնդիրներ և լեզվակռիվներ հարուցելու ախտով, որոնցից առաջանում են նախանձ, կռիվ, հայհոյություն, չար կասկածներ, խորամանկություններ