Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 8:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ, և երանի՜ նրանց, որ պահում են իմ ճանապարհները։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ. երանելի են նրանք, որ պահում են իմ ճանապարհները։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 8:32
12 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները Եվ ամբարշտություն չարեցի իմ Աստծու դեմ։


Կորուստն ու մահն ասում են. “Մենք մեր ականջներով միայն դրա համբավն ենք լսել”։


Երանի՜ բոլոր նրանց, որ վախենում են Տիրոջից և գնում են նրա ճանապարհներով։


Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները և ամբարշտությամբ չհեռացա իմ Աստծուց։


Առանց տեսիլքի ժողովուրդը սանձարձակ կդառնա. բայց ով պահի օրենքը, երանելի կլինի։


Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել և այն մարդուն, որ հանճար է ստանում։


Նա իրեն կառչողների համար կենաց ծառ է և իրեն պինդ բռնողին երանելի կդարձնի։


Եվ հիմա, որդինե՛ր, ի՛նձ լսեցեք և իմ բերանի խոսքերից մի՛ հեռացեք։


Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ և ուշադրությո՛ւն դարձրեք իմ բերանի խոսքերին։


Իսկ նա ասաց. «Երանի՜ նրանց, որ Աստծու խոսքը լսում են ու պահում այն»։