Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցերի դեմ, և իմ ազգականներն էլ կանգնած են հեռու։
ԱՌԱԿՆԵՐ 19:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղքատի բոլոր եղբայրներն ատում են նրան, էլ ո՞ւր մնաց, որ նրանից չհեռանան նրա բարեկամները. նա խոսքերով հետապնդում է նրանց, բայց նրանք չկան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով ատում է իր աղքատ եղբորը, նրա սիրուց հեռու պիտի մնա։ Բարի խորհուրդը մոտեցնում է նրանց, որոնք ճանաչում են այն, և իմաստուն մարդը կգտնի այն։ Ով շատ չար բան է անում, նա չարիքի վարպետ է դառնում, և ով վեճեր է գրգռում, անմեղ չի համարվի, մանավանդ որ այնպիսի բան է անում, որ իրեն չի վերաբերում։ |
Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցերի դեմ, և իմ ազգականներն էլ կանգնած են հեռու։
Իմ անձը փնտրողները որոգայթ են լարում, և անօրենություն են խոսում ինձ համար չարիք ուզողները ու նենգություն են հնարում ամեն օր։
Իմ ծանոթներին հեռացրիր ինձնից և ինձ գարշելի դարձրիր նրանց համար. փակված եմ և դուրս չեմ գալիս։
Քո բարեկամին և հորդ բարեկամին մի՛ լքիր և քո թշվառության օրը եղբորդ տուն մի՛ գնա. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։
Բայց դուք աղքատին անպատվեցիք. չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում, և նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։