ԱՌԱԿՆԵՐ 18:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առաքինի կին գտնողը բարիք է գտել և Տիրոջից բարեհաճություն ստացել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով բարի կին է գտել, շնորհ է գտել և ուրախություն ստացել Աստծուց։ |
Իսահակը նրան տարավ իր մոր՝ Սառայի վրանը և առավ Ռեբեկային, և նա դարձավ նրա կինը։ Եվ սիրեց նրան։ Եվ Իսահակը մխիթարվեց իր մոր մահից հետո։
Հակոբն այդպես արեց. և այն շաբաթն էլ լրացրեց, և Լաբանն իր աղջիկ Ռաքելին կնության տվեց նրան։
Վայելի՛ր կյանքը քո սիրած կնոջ հետ քո ունայն կյանքի բոլոր օրերում, որ Աստված քեզ տվեց արևի տակ, որովհետև նա է քո բաժինը կյանքում և արեգակի տակ քո կատարած ծանր աշխատանքի մեջ։
Եթե անօրենություն կա Գաղաադում, նրանք ունայն են դարձել. Գաղգաղայում արջառներ զոհեցին, նրանց զոհասեղանները քարակույտերի նման են արտի ակոսների վրա։
Սակայն պոռնկությունից խուսափելու համար թող ամեն մարդ իր կինն ունենա, և ամեն կին իր ամուսինն ունենա։
Եվ Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին էլ ինձ համար կին առա, որ մահացածի անունը պահեմ իր ժառանգության մեջ, և մահացածի անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր բնակարանի դռնից. դուք վկա եք այսօր»։