Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 24:67 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

67 Իսահակը նրան տարավ իր մոր՝ Սառայի վրանը և առավ Ռեբեկային, և նա դարձավ նրա կինը։ Եվ սիրեց նրան։ Եվ Իսահակը մխիթարվեց իր մոր մահից հետո։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

67 Իսահակը մտավ իր մոր՝ Սառայի տունը, առավ Ռեբեկային, որը դարձավ նրա կինը։ Իսահակը սիրեց նրան և մխիթարվեց իր մոր՝ Սառայի մահվան վշտից։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 24:67
16 Խաչաձեւ Հղումներ  

Շատ օրեր հետո մեռավ Շավայի աղջիկը՝ Հուդայի կինը։ Երբ Հուդան մխիթարվել էր, իր բարեկամ ոդողոմացի Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզողների մոտ։


Նրա բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները եկան մխիթարելու նրան, բայց նա չէր կամենում մխիթարվել։ Եվ ասաց. «Ես սուգով կիջնեմ գերեզման՝ իմ որդու մոտ»։ Եվ նրա հայրն այդպես ողբում էր նրա համար։


Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք՝ ողջերս, որ կմնանք մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չենք անցնի,


Չենք կամենում, եղբայրնե՛ր, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։


Քեզ կտանեի, կմտցնեի իմ մոր տունը, դու ինձ կսովորեցնեիր. քեզ իմ հոտավետ գինուց կխմեցնեի, իմ նռան օշարակից։


Հակոբը սիրեց Ռաքելին և ասաց. «Քո փոքր աղջիկ Ռաքելի համար յոթ տարի կծառայեմ քեզ»։


Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Միջագետքից ասորի Բաթուելի աղջկան՝ Ռեբեկային, որը ասորի Լաբանի քույրն էր։


Աբրահամը շտապեց վրանը՝ Սառայի մոտ, և ասաց. «Շո՛ւտ արա, երեք գրիվ ընտիր ալյո՛ւր հունցիր և գաթա՛ պատրաստիր»։


Ծառան Իսահակին պատմեց այն ամենը, ինչ արել էր։


Աբրահամը դարձյալ կին առավ։ Նրա անունը Քետուրա էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ