ԱՌԱԿՆԵՐ 16:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորի բարկությունը մահվան պատգամաբեր է, բայց իմաստուն մարդը մեղմացնում է այն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թագավորի սրտմտությունը մահվան հրեշտակ է, բայց իմաստունը մեղմում է այն։ |
Թագավորը գինի խմելուց բարկացած վեր կացավ և գնաց պալատի պարտեզը։ Իսկ Համանը մնաց, որ իր անձի համար աղաչի Եսթեր թագուհուն. որովհետև տեսավ, որ թագավորից չարիքը հասել էր իրեն։
Թագավորի դեմքի զվարթությունը կյանք է, իսկ նրա բարեհաճությունը՝ գարնանային անձրևի ամպի նման։
Թագավորի բարկությունն առյուծի մռնչյունի նման է, իսկ նրա բարեհաճությունը խոտի վրայի ցողի պես է։
Եթե իշխանի բարկությունը քո դեմ ելնի, քո տեղը մի՛ թող, որովհետև մեղմությունը մեծ հանցանքներ է թեթևացնում.
Թագավորն իսկույն դահիճ ուղարկեց և հրամայեց Հովհաննեսի գլուխը բերել։ Եվ նա գնաց ու բանտում գլխատեց նրան։
Հերովդեսը Տյուրոսի և Սիդովնի բնակիչների հետ պայքարի մեջ էր։ Նրանք միաբանված ներկայացան նրան և համոզելով Բլաստոսին՝ արքունի սենեկապետին, խաղաղություն էին խնդրում, որովհետև իրենց երկիրն արքունիքից էր կերակրվում։
Արդ Քրիստոսի անունով ենք պատգամաբերություն անում, որպես թե Աստված ինքն է մեր միջոցով պատգամում. հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ։