ԱՌԱԿՆԵՐ 12:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շատախոս կա, որ սրի պես խոցոտում է, բայց իմաստունների լեզուն բժշկություն է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կան մարդիկ, որ իրենց խոսքով խոցում են սրի պես, բայց իմաստունների լեզուները բուժում են։ |
Իմ անձն առյուծների մեջ է. ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մեջ. նրանց ատամները նիզակներ ու նետեր են, և նրանց լեզուները՝ սրած թրեր։
Ահա վայրահաչ խոսում են իրենց բերանով. սրեր կան նրանց շրթունքների մեջ, որովհետև ասում են. «Ո՞վ պիտի լսի»։
Եվ ժողովրդի իմաստունները շատերին պիտի հասկացնեն, բայց մի որոշ ժամանակ պիտի ընկնեն սրով ու բոցով, գերությամբ ու հափշտակությամբ։
Իր աջ ձեռքում յոթ աստղեր ուներ. նրա բերանից սրած երկսայրի սուր էր ելնում, իսկ նրա երեսը ճառագում էր, ինչպես արեգակն իր զորությամբ։
Եվ նրա հրապարակի մեջտեղում՝ գետի այս ու այն կողմերում, կենաց ծառն էր, որ տասներկու պտուղ էր տալիս. ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին։