ԱՌԱԿՆԵՐ 11:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդարների ցանկացածը միայն բարություն է, բայց անիրավների ակնկալիքը բարկություն է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարների ցանկությունն ամբողջովին բարի է, իսկ ամբարիշտի հույսը պիտի կորչի։ |
Մի բան եմ խնդրում Տիրոջից և շատ պիտի փափագեի այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ և նրա տաճարի մեջ խորհրդածեմ։
Մարդ կա, որ իր ստացվածքը ցրելով ավելացնում է, և կա, որ շատ է խնայում ու աղքատության է հասնում։
Հոգիս քեզ է փափագում գիշերը, հենց իմ ներսում հոգով քեզ եմ ձգտում, քանզի երբ քո դատաստաններն են երկրի վրա, աշխարհի բնակիչներն արդարություն են սովորում։
Քեզ հետևելով՝ հովիվ լինելուց չխուսափեցի և աղետի օրվան չցանկացա, դու գիտես՝ իմ շրթունքներից դուրս եկածը քո առաջ էր։