ԱՌԱԿՆԵՐ 10:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմաստունները գիտություն են կուտակում, իսկ հիմարի բերանը մոտեցնում է կործանումը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստունները իմաստություն են գանձում, հանդուգնի բերանը մոտ է կործանման։ |
Ուսուցո՛ւմ տուր իմաստունին, և է՛լ ավելի իմաստուն կդառնա. արդար մարդուն սովորեցրո՛ւ, և նա կավելացնի ուսումը։
Բարի մարդն իր սրտի բարի գանձից է բարիքներ հանում, իսկ չար մարդը չար գանձից է չարիք հանում։
Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է և թաքցրել։ Նա ուրախությունից գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը։
Նա ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում»։