ԱՌԱԿՆԵՐ 10:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, իսկ անմիտ որդին իր մոր տրտմությունն է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար։ |
Որդյա՛կ իմ, իմաստո՛ւն եղիր և սիրտս ուրախացրո՛ւ, որպեսզի ես կարողանամ պատասխան տալ ինձ նախատողին։
Գավազանը և հանդիմանությունն իմաստություն կտան, բայց իր կամքին թողնված տղան անարգանք կբերի իր մորը։
Իմաստություն սիրող մարդն ուրախացնում է իր հորը, բայց պոռնիկների ընկեր եղող մարդը փչացնում է ունեցվածքը։
Իմաստուն լինելուց բացի Ժողովողը ժողովրդին նաև գիտություն սովորեցրեց, կշռադատեց ու քննեց և շատ առակներ շարադրեց։
Եվ ո՞վ գիտի՝ ինքն իմաստո՞ւն կլինի, թե՞ անխելք, սակայն նա տիրելու է ամբողջ աշխատանքին, որ կատարեցի և որի մեջ իմաստություն ցույց տվեցի արեգակի տակ. սա էլ է ունայնություն։