Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 2:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եվ ո՞վ գիտի՝ ինքն իմաստո՞ւն կլինի, թե՞ անխելք, սակայն նա տիրելու է ամբողջ աշխատանքին, որ կատարեցի և որի մեջ իմաստություն ցույց տվեցի արեգակի տակ. սա էլ է ունայնություն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Եվ ո՞վ գիտե, իմաստո՞ւն է լինելու նա, թե՞ հիմար, կամ կարողանալո՞ւ է տիրել արդյոք իմ բոլոր վաստակին, որի համար ես չարչարվեցի և որի շնորհիվ էլ իմաստուն դարձա արեգակի ներքո։ Սակայն սա ևս ունայնություն է։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 2:19
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ ու թաղվեց իր հայր Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։


Եվ թագավորը խիստ պատասխանեց ժողովրդին և մերժեց ծերերի այն խորհուրդը, որ տվել էին նրան։


Եվ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին և դրանք կատարելիս՝ իմ տքնությանը։ Եվ ահա ամբողջն ունայն էր և քամու աշխատանք, և արեգակի տակ ոչ մի օգուտ չկար։


Եվ ես ետ դարձա, որպեսզի սրտիս հույսը կտրեմ արեգակի տակ արած ամբողջ աշխատանքիցս։


Ու տեսա, որ ավելի լավ բան չկա, քան որ մարդ ուրախանա իր գործերով, որովհետև նրա բաժինը դա է. քանզի նրան ո՞վ պիտի տանի, որ տեսնի, թե ինչ է լինելու իրենից հետո։


Արեգակի տակ այս իմաստությունն էլ տեսա, և այն մեծ էր ինձ համար։


Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որ հնարամտությամբ է գործել, որովհետև այս աշխարհի որդիները, իրենց նմանների հետ կապի մեջ լինելով, լույսի որդիներից ավելի հնարամիտ են։


Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին։


ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա։


Իսկ ի վերուստ տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ