Ա Կորնթացիներին 9:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4)։ Մի՞թե Աստված եզների համար էր հոգում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հենց Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես» (Բ Օր. 25.4)։ Մի՞թե Աստված եզներով էր մտահոգված։ |
Հացահատիկը մանրացնում են, սակայն այն անդադար չեն կալսում. սայլի անիվը այն չի փշրում, և ձիերը այն չեն մանրացնում։
Իսկ ես չխղճա՞մ Նինվե մեծ քաղաքին, որի մեջ հարյուր քսան հազար մարդուց ավելի կան, որոնք իրենց աջ ձեռքը ձախից չեն տարբերում, նաև շատ անասուն»։
Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստյան օրն է. այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան, ո՛չ քո աղախինը, ո՛չ քո եզը, ո՛չ քո էշը, քո անասուններից ո՛չ մեկը, ո՛չ էլ քո հարկի տակ գտնվող օտարականը, որպեսզի քո ծառան և քո աղախինն էլ հանգստանան քեզ նման։
Որովհետև Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4) և «Մշակն արժանի է իր վարձին» (Մտթ. 10.10, Ղուկ. 10.7)։