Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Հենց Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես» (Բ Օր. 25.4)։ Մի՞թե Աստված եզներով էր մտահոգված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 որովհետև Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4)։ Մի՞թե Աստված եզների համար էր հոգում։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 9:9
14 Խաչաձեւ Հղումներ  

Կալում աշխատող եզան դունչը չկապես»։


Որովհետև Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4) և «Մշակն արժանի է իր վարձին» (Մտթ. 10.10, Ղուկ. 10.7)։


Նրանց տալով իր նշանների Եվ հրաշքների խոսքը Քամի երկրում։


Ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքը, որտեղ բնակվում են ավելի քան տասներկու բյուր մարդիկ, որոնք իրենց աջն ու ձախը չգիտեն, նաև բազում անասուններ»։


իսկ յոթերորդ օրը շաբաթ է, նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն, այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո տղան ու դուստրը, ոչ քո ծառան ու աղախինը, ո՛չ իսկ քո եզը, քո էշն ու քո մյուս անասունները, ինչպես նաև քո հարկի տակ գտնվող եկվորը, որովհետև քո ծառան ու աղախինը պետք է հանգստանան, ինչպես և դու։


Արդարը կարեկցում է իր անասունին, իսկ ամբարիշտների աղիները անողորմ են։


Բայց միայն Աբրահամի համար չգրվեց, թե նրան արդարություն համարվեց,


Բայց ես ձեզ վրա հավիտյան չպիտի բարկանամ, և ոչ էլ իմ դառնության ձայնն է ձեզ ճնշելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ