Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Մեղքողը մի արձան վերցրեց, դրեց նրա անկողնու մեջ ու նրա գլխի տակ այծի մազի բարձ դրեց և ծածկոցով ծածկեց այն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեղքողը մի խրտվիլակ բերեց ու դրեց մահճի վրա, նաև այծի լյարդ ու սնարին՝ մազի կծիկ և ծածկոցով ծածկեց։ |
Որովհետև Իսրայելի որդիները շատ օրեր պիտի ապրեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհի և առանց կոթողի, առանց եփուդի և թերափիմի։
Այդ մարդը՝ Միքան, աստվածների մի տուն ուներ և եփուդ ու թերափիմ շինեց, իր տղաներից մեկին օրհնեց և քահանա օծեց իր համար։
Եվ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին Լայիսի երկիրը լրտեսելու, պատասխանեցին և իրենց եղբայրներին ասացին. «Գիտե՞ք, որ այս տներում եփուդ կա, թերափիմ և քանդակած ու ձուլածո կուռք. և հիմա իմացե՛ք, թե ինչ պիտի անեք»։
Եվ երկիրը լրտեսելու գնացած այն հինգ մարդիկ մտան այնտեղ և վերցրին քանդակած կուռքը, եփուդը, թերափիմն ու ձուլածո կուռքը, իսկ քահանան այն վեց հարյուր սպառազինված մարդկանց հետ կանգնել էր դռան մուտքի մոտ։