12 Եվ Մեղքողը Դավթին ցած իջեցրեց պատուհանից, և նա գնաց, փախավ ու ազատվեց։
12 Մեղքողը Դավթին պատուհանից իջեցրեց, և նա փախչելով փրկվեց։
Երբ Աբիսողոմի ծառաները գնացին այդ կնոջ մոտ՝ նրա տուն, ասացին. «Որտե՞ղ են Աքիմաասը և Հովնաթանը»։ Եվ կինն ասաց նրանց. «Անց կացան առվակի ջրից»։ Իսկ նրանք չգտան և վերադարձան Երուսաղեմ։
Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։
Եվ մի պարանով ցած իջեցրեց նրանց պատուհանից, որովհետև նրա տունը բերդի պարսպի վրա էր, և ինքն էլ բնակվում էր պարսպի վրա։
Սավուղի որդիներն էին Հովնաթանը, Հեսուին և Մեղքիսավեն, իսկ նրա երկու աղջիկների անուններն էին՝ առաջինի անունը՝ Մերովբ, իսկ փոքրի անունը Մեղքող էր։