Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:42 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք ինձ վրա և իմ որդի Հովնաթանի վրա», և Հովնաթանը բռնվեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք իմ ու իմ Հովնաթան որդու վրա, և ում վրա որ Տերը վիճակ հանի, մահապատժի թող ենթարկվի»։ Ժողովուրդն ասաց Սավուղին. «Թող քո ասածը չլինի»։ Սավուղն ստիպեց ժողովրդին, և նրա ու նրա որդի Հովնաթանի վրա վիճակ գցեցին։ Վիճակն ընկավ Հովնաթանի վրա։ |
Եվ միմյանց ասում էին. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով է մեզ այս չարիքը եկել»։ Վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին։
Մոտեցրեց նրա տունն իր տղամարդկանցով, և ցույց տրվեց Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը՝ Հուդայի ցեղից։
Եվ Սավուղն Իսրայելի Տեր Աստծուն ասաց. «Ցո՛ւյց տուր ճշմարիտը»։ Սավուղը և Հովնաթանը բռնվեցին վիճակով, իսկ ժողովուրդն ազատ մնաց։
Եվ Սավուղը Հովնաթանին ասաց. «Հայտնի՛ր ինձ, թե ինչ ես արել». և Հովնաթանը նրան հայտնեց ու ասաց. «Ձեռքիս գավազանի ծայրով մի քիչ մեղր եմ կերել. ահավասիկ ես պիտի մեռնեմ»։