Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 18:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Վիճակը դադարեցնում է կռիվները և բաժանում զորավոր հակամարտողներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Լռությունը մեղմացնում է հակառակությունը և զորեղների միջև վճռում է հարցը։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 18:18
10 Խաչաձեւ Հղումներ  

Վիճակը ծոցն է գցվում, բայց ամեն մի վճիռ Տիրոջից է գալիս։


Եվ բնակվեցին ժողովրդի իշխանները Երուսաղեմում, իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեց, որ ժողովրդի մեկ տասներորդը բերեն Երուսաղեմ սուրբ քաղաքում բնակվելու, իսկ մնացյալ ինը մասին թողեցին քաղաքներում։


Սրանք նույնպես իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին հավասար վիճակ գցեցին Դավիթ թագավորի, Սադոկի, Աքիմելեքի և քահանաների ու ղևտացիների ազգատոհմերի գլխավորների առաջ։ Նույն բանը տեղի ունեցավ ինչպես տոհմապետների, այնպես էլ նրանց կրտսեր եղբայրների համար։


Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից վիճակով տրվեց տասներկու քաղաք։


Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք ինձ վրա և իմ որդի Հովնաթանի վրա», և Հովնաթանը բռնվեց։


Վիճակով եղավ նրանց՝ այդ իննուկես ցեղերի ժառանգությունը, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսի միջոցով,


Իր դատն առաջինը ներկայացնողը արդար է երևում, մինչև գալիս է հակառակորդը և քննում նրան։


Դառնացած եղբայրն ամուր քաղաքից անառիկ է, և կռիվները բերդի նիգերի նման են։


Եվ Սավուղն Իսրայելի Տեր Աստծուն ասաց. «Ցո՛ւյց տուր ճշմարիտը»։ Սավուղը և Հովնաթանը բռնվեցին վիճակով, իսկ ժողովուրդն ազատ մնաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ