Փիլիմոնին 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբա՛յր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև մեծ ուրախություն և մխիթարություն ստացանք քո սիրուց, եղբա՛յր. սրբերի սրտերը քեզանով հանգստացել են։ |
Ահա թե ինչու մենք մեզ մխիթարված ենք զգում։ Մեր մխիթարությունից զատ, շատ ավելի ուրախացանք Տիտոսի ուրախության համար, քանի որ նրա հոգին զորացել էր ձեր բոլորիդ շնորհիվ։
Մեծ վստահություն ունեմ ձեր հանդեպ. մեծապես հպարտ եմ ձեզնով։ Լի եմ մխիթարությամբ, մեր բոլոր նեղությունների մեջ լցված եմ ուրախությամբ։
Աստծու և մեր Հոր առջև անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հարատև հույսը։
Դրա համար էլ մենք չենք դադարում Աստծուն գոհություն հայտնելուց, որովհետև Աստծու խոսքի քարոզությունը մեզնից լսելով՝ այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։
Արդարև, մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ նրա գալստյան ժամանակ ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ պարծանքի պսակը, եթե ոչ դուք։
Ինչպիսի՞ գոհություն կարող ենք մատուցել Աստծուն ձեզ համար, այն ամբողջ ուրախության համար, որ ունեցանք Աստծու առաջ ձեզ համար։
Թող Աստված ողորմած լինի Օնեսիֆորոսի ընտանիքին, որովհետև նա շատ անգամ ոգևորեց ինձ և չամաչեց իմ կապանքներից,
Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներից ոմանց, ովքեր ընթանում են ճշմարտությամբ, ըստ այն պատվիրանի, որն ստացանք Հորից։