Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 16:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 քանի որ հանգստացրին իմ և ձեր հոգիները։ Արդ, գնահատե՛ք այդպիսիներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 որովհետև իմ ու ձեր հոգուն հանգիստ պարգևեցին. ուրեմն ճանաչե՛ք այդպիսիներին։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 16:18
14 Խաչաձեւ Հղումներ  

Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբա՛յր։


Ահա թե ինչու մենք մեզ մխիթարված ենք զգում։ Մեր մխիթարությունից զատ, շատ ավելի ուրախացանք Տիտոսի ուրախության համար, քանի որ նրա հոգին զորացել էր ձեր բոլորիդ շնորհիվ։


Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ ճանաչեք ու ընդունեք նրանց, ովքեր աշխատում են ձեզ համար, ովքեր Տիրոջով ձեզ վրա առաջնորդ են կարգված և խրատում են ձեզ,


Նրան ձեզ մոտ ուղարկեցի դրա համար, որ իմանաք մեր մասին, և նա մխիթարի ձեր սրտերը։


որ Աստծու կամքով ուրախությամբ ձեզ մոտ գալով՝ հանգստանամ ձեզ հետ։


Ինչպես պաղ ջուրն է ծարավ մարդուն հաճելի, այնպես էլ հեռվից եկած բարի լուրը։


Ինչպես ամռան ձյունն է օգնություն տոթից կիզվողի համար, այնպես էլ հավատարիմ պատգամաբերը՝ իրեն ուղարկողների համար, որոնք հույսը կապել են նրա հետ։


Չունեմ ավելի մեծ ուրախություն, քան այն, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտությամբ են ընթանում։


Այո՛, եղբա՛յր, կուզեի, որ ինձ օգտակար լինեիր Տիրոջով։ Սիրտս հանգստացրո՛ւ Քրիստոսով։


Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին՝ հետևո՛ղ եղեք նրանց հավատին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ