Իմ հոգին չի մասնակցի նրանց խորհուրդներին, ոչ էլ նրանց դավադրությանը կաջակցի իմ միտքը, որովհետև իրենց բարկության մեջ սպանեցին մարդկանց և իրենց մոլուցքի մեջ ջլակոտոր արեցին ցուլերի։
Տիտոսին 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև եպիսկոպոսը՝ որպես Աստծու տնտես, պետք է լինի անբասիր. ո՛չ հանդուգն, ո՛չ բարկացող, ո՛չ անարգող, ո՛չ կռվազան, ո՛չ դրամաշորթ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև եպիսկոպոսը պետք է անարատ լինի ինչպես Աստծու տնտես. ո՛չ հանդուգն, ո՛չ բարկացող, ո՛չ գինեմոլ, ո՛չ կռվարար, ո՛չ շահամոլ, |
Իմ հոգին չի մասնակցի նրանց խորհուրդներին, ոչ էլ նրանց դավադրությանը կաջակցի իմ միտքը, որովհետև իրենց բարկության մեջ սպանեցին մարդկանց և իրենց մոլուցքի մեջ ջլակոտոր արեցին ցուլերի։
Համբերատար մարդը լավ է հզորից, և իմաստուն մարդը՝ ընդարձակ արտեր ունեցողից, բարկությունը զսպողը՝ հզոր քաղաք գրավողից։
Արդարև, նրանք մոլորված են գինիով, նրանք իրենց կորցրին ցքիի համար. քահանան ու մարգարեն ցքիի պատճառով հիմարացան, գինու պատճառով ապականվեցին. օղով հարբած՝ նրանք բարբաջեցին ու մոլորվեցին, որովհետև դա ինքնին ցնորք է։
«Դու և քեզ հետ քո որդիները, երբ մտնելու լինեք Վկայության խորանը կամ երբ մոտենալու լինեք զոհասեղանին, գինի և ցքի չխմեք, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ։
«Իսկ ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր տերը ծառաների վրա կարգած կլինի՝ նրանց ժամանակին կերակուր տալու։
Տերն ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը իր ծառաների վրա վերակացու կարգեց ժամանակին հասանելիք վարձը տալու համար։
Պողոսը և Տիմոթեոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառաները, Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին, որ Փիլիպպեի կողմերում են, եպիսկոպոսներով ու սարկավագներով հանդերձ։
Հենց սրա համար քեզ թողեցի Կրետեում, որպեսզի պակաս բաները շտկես և յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես որ պատվիրեցի քեզ։
Նույնպես զառամյալ կանանց հորդորի՛ր, որ լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան. ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարեխրատ,
Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի՝ որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես։
արածեցրե՛ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ.
մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծու իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառքերին հայհոյելուց,