Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 9:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կա Աստված և կմնա հավիտյան. Պատրաստեց իր աթոռը դատաստանի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա արդարությամբ կդատի այս աշխարհը և ազգերի իրավունքի ուղիղ դատաստանը կանի։ |
Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
Ի՞նչ օգուտ կա քեզ իմ արյունից, Եթե ապականության մեջ իջնեմ. Մի՞թե հողը կգովաբանի քեզ Կամ կպատմի քո ճշմարտությունը։
Տե՜ր, միայն քո դեմ մեղանչեցի և քո առջև չարիք գործեցի, Հետևաբար արդար ես խոսքիդ մեջ և հաղթող՝ դատաստանիդ մեջ։
Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, Երկրպագե՛ք նրա սուրբ լեռանը, Որովհետև Սուրբ է Տերը՝ մեր Աստվածը։
Նրա դռներից մտե՛ք խոստովանությամբ, Նրա սրահները՝ օրհնությամբ։ Խոստովանե՛ք Տիրոջը Եվ օրհնե՛ք նրա անունը։
Իսկ մեր Տերը՝ Աստված, ճշմարիտ է, կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա բարկությունից երկիրը կշարժվի, ազգերը չեն դիմանա նրա բարկությանը։
Քանզի սահմանել է մի օր, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով։
Այսպես կլինի այն օրը, երբ Աստված կդատի մարդկանց գաղտնիքները Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իմ ավետարանի։