18 Տե՛ր, թագավո՛ր հավիտենական, միշտ և հավիտյան»։
18 Տերը պիտի թագավորի հավիտյանս հավիտենից,
Ի՞նչ օգուտ կա քեզ իմ արյունից, Եթե ապականության մեջ իջնեմ. Մի՞թե հողը կգովաբանի քեզ Կամ կպատմի քո ճշմարտությունը։
Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
Ոչ թե ձիու զորությունը կամեցավ Տերը, Ոչ էլ հսկա մարդու իրանը հաճելի գտավ։
Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։
Աբրահամը Երդման ջրհորի մոտ ծառատունկ արեց և այնտեղ կանչեց Տիրոջ անունը՝ Աստված հավիտենական։
Եվ կլինի իշխան իր սիրեցյալների մեջ, երբ ժողովրդի իշխանները հավաքվեն Իսրայելի ցեղերի հետ։
Կա Աստված և կմնա հավիտյան. Պատրաստեց իր աթոռը դատաստանի համար։