ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տե՛ր, նայի՛ր քո ծառաներին ու քո ձեռքերի գործերին Եվ առաջնորդի՛ր նրանց որդիներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո անվամբ պիտի ցնծան ամեն օր և պիտի բարձրանան քո արդարությամբ. |
Սաղմո՛ս ասացեք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, Նրան գոհությո՛ւն մատուցեք իբրև հիշատակ նրա սրբությանը։
Քանզի խաղաղության մարդը, Որին ես վստահում էի, և որն ուտում էր իմ հացը, Իմ դեմ հաճախակի խաբեություն գործեց։
Սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը։ Դրա համար Աստված, քո Աստվածն օծեց քեզ Ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին։
մոտեցրի իմ արդարությունը, և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի. ես Սիոնում փրկություն տվեցի Իսրայելին՝ որպես փառավորություն»։
Նրա ժամանակ փրկվելու է Հուդան, Իսրայելը հույսով է ապրելու։ Եվ նրա անունը, որով կոչելու է նրան Տերը, այս է՝ Հովսեդեկ, այսինքն՝ մարգարեների մեջ մեր արդարությունը։
Ապա, յոթերորդ ամսի տասներորդ օրը շեփորի ձայնով ազդարարե՛ք Քավության օրը ձեր ողջ երկրում, ձեր ամբողջ երկրում շեփորով ազդարարե՛ք։
որովհետև նրանով Աստծու արդարությունը, որ հավատից է, հայտնվում է հավատի համար, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։
Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։
և գտնվեմ նրա մեջ։ Ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ Օրենքից է, այլ այն արդարությունը, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատից է։ Այդ արդարությունը գալիս է Աստծուց՝ հիմնված հավատի վրա։