7 Ես ասացի իմ բարօրության մեջ, Թե չեմ սասանվի երբեք։
7 Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։
Իրենց սրտերում փորձեցին Աստծուն՝ Կերակուր խնդրելով իրենց անձերի համար։
Տիրոջից հուր ելավ ու կլանեց նրանց, ու մեռան Տիրոջ առաջ։
Շանթեր կարձակե՞ս, ու կսլանա՞ն դրանք. և կասե՞ն քեզ, թե ի՛նչ է սա։
Երկնքի տակ ամեն ինչ նրա իշխանության տակ է, իսկ նրա լույսը՝ երկրի ծագերի վրա։
Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց, ու երկրի վրա սկսեց կրակ թափվել։ Տերը կարկուտ տեղացրեց եգիպտացիների ողջ երկրի վրա։
Տիրոջից հուր ելավ ու ճարակեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որոնք խունկ էին մատուցում։
Եվ օտար հարձակումներից պահպանի՛ր քո ծառային. Ապա թե ինձ չտիրեն, Այնժամ ես անբիծ կլինեմ Եվ մաքուր կլինեմ մեծ մեղքերից։