ՍԱՂՄՈՍՆԵՐ 83:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տե՛ր Աստված զորությունների, Երանի՜ մարդուն, որ վստահում է քեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստվա՛ծ իմ, նրանց փոշու պե՛ս դարձրու և ինչպես դարման՝ քամու առաջ, |
Անօրենություն խորհեց իր անկողնում, Կանգնեց այն ամեն ճանապարհի վրա, որ բարի չէ, Եվ չարից չձանձրացավ։
Քո փառքի հզորությամբ ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր քո բարկությունը, և կերավ նրանց, ինչպես կրակը՝ եղեգը։
որպեսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, և նրանց արմատը հողի մեջ չհաստատվի։ Նա կփչի նրանց վրա, և կչորանան, ու փոթորիկը կքշի դրանք՝ իբրև խռիվ։
Արևելքից ո՞վ արթնացրեց արդարությունը և կանչեց նրան իր հետևից. նա գնալու է և ազգերի հանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագավորներին, հողին է հանձնելու նրանց սրերը, խռիվի պես վանելու է նրանց նետերը,
Քանի որ ասում էիր, թե երկու ազգերն ու երկու երկրներն էլ իմն են լինելու, ես ժառանգելու եմ դրանք (թեև Տերն այնտեղ էր),
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ թշնամին ձեր մասին ասել է՝ վա՜շ-վա՜շ, հավերժական ավերակները մեզ ժառանգություն եղան,-
Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։