«Նեղությանս մեջ աղոթեցիր ինձ, և փրկեցի քեզ, Լսեցի քեզ մրրիկի ծածկույթից Եվ փորձեցի քեզ Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա] վրա։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 80:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կխոնարհեցնեի նրա թշնամիներին Եվ ձեռքս կիջեցնեի նրա նեղիչների վրա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրա նոր բուսած ճյուղին, որ քո աջը տնկեց, և այն որդուն, որին զորացրիր քեզ համար։ |
«Նեղությանս մեջ աղոթեցիր ինձ, և փրկեցի քեզ, Լսեցի քեզ մրրիկի ծածկույթից Եվ փորձեցի քեզ Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա] վրա։
Արդ, Տերը, որն ինձ որովայնից իր համար ծառա ստեղծեց, ասաց, որ Հակոբին և Իսրայելին իր շուրջը հավաքեմ։ Պիտի հավաքվեմ ու փառավորվեմ Տիրոջ առաջ, և իմ Աստվածն ինձ համար զորություն է լինելու։
Արդ, դարձի՛ր երկնքից և քո սուրբ ու փառավոր տաճարից նայի՛ր, թե որտե՛ղ են քո նախանձախնդրությունն ու զորությունը, որտե՛ղ են քո մեծ ողորմությունն ու գթությունը, որոնցով ներում էիր մեզ։
Ես քեզ տնկեցի իբրև ամբողջովին ազնիվ և պտղաբեր որթատունկ. ինձ համար ինչո՞ւ դառնության փոխվեցիր, ո՛վ դու, օտարացած որթատո՛ւնկ։
Բայց լսի՛ր, Հեսու քահանայապե՛տ, դու և քո մերձավորները, որ նստում են քո առաջ, որովհետև կախարդ մարդիկ են։ Ահա ես բերում եմ իմ ծառա Ծագումին։
և կասես նրան. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ահա՛ մարդը, որի անունը Ծագում է. կծագի իր ներսից և կշինի Տիրոջ տունը։
Հիսուսն սկսեց նրանց հետ առակներով խոսել և ասել. «Մի մարդ այգի տնկեց, նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց, աշտարակ շինեց, ապա այն վարձու տվեց մշակների և գնաց ուրիշ երկիր։
Արդ, նայի՛ր քո սուրբ բնակության վայրից՝ երկնքից, և օրհնի՛ր Իսրայելին՝ քո ժողովրդին, և այն երկիրը, որ տվեցիր նրանց, ինչպես երդվել ես մեր հայրերին, թե մեզ կտաս մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում”»։