Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 79:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եգիպտոսից այգի փոխադրեցիր, հանեցիր հեթանոսներին Եվ նրանց փոխարեն տնկեցիր Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օգնի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված, քո անվան փառքի համար և փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը քո անվան համար։ |
Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։
Ասացե՛ք Աստծուն. «Որքա՜ն ահեղ են քո գործերը, Քո մեծ զորության պատճառով քո թշնամիները ստեցին քեզ։
Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։
Իմ անվան համար ես քեզ ցույց տվեցի իմ բարկությունը և իմ փառքը, որ բերել եմ քեզ վրա, որպեսզի քեզ չոչնչացնեմ։
Քո անվան համար մեղմի՛ր բարկությունդ, կորստյան մի՛ մատնիր քո փառքի աթոռը. հիշի՛ր, մի՛ խզիր քո ուխտը, որ կապել ես մեզ հետ։
Թեպետ մեր մեղքերը կանգնեցին մեր դեմ, բայց դու, Տե՛ր, վարվի՛ր հանուն քո անվան։ Բազում են մեր մեղքերը քո առաջ. մեղք ենք գործել քո հանդեպ,
Եվ դա արեցի, որպեսզի իմ անունը երբեք չպղծվի այն ազգերի առաջ, որոնց միջից և որոնց առջև նրանց դուրս բերեցի։
Եվ կիմանաք, որ ես եմ Տերը. այդպես եմ անում, որպեսզի իմ անունը չպղծվի ըստ ձեր չար ճանապարհների ու ձեր ապականված ընթացքի”»,- ասում է Ամենակալ Տերը։
Բայց դա արեցի, որպեսզի իմ անունը երբեք չպղծվի այն ազգերի առաջ, որոնց մեջ էին գտնվում նրանք։ Այնտեղ նրանց հայտնվեցի՝ եգիպտացիների երկրից նրանց դուրս բերելու համար։
Եթե չլսեք և ձեր սրտում չդնեք փառք տալ իմ անվան,- ասում է Ամենակալ Տերը,- ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունը, կնզովեմ այն և կցրեմ ձեր օրհնությունները, և չի լինի ձեր մեջ, քանի որ դուք ձեր սրտում չդրեցիք։
Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն և կջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։