Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 79:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրա ստվերը լեռները ծածկեց, Եվ նրա բարունակը Աստծու մայրին է։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Գերիների հառաչանքը թող հասնի քո առջև. քո բազկի մեծության համեմատ ապրեցրո՛ւ մահվան մատնվածների որդիներին։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 79:11
11 Խաչաձեւ Հղումներ  

Տիրո՛ջն օրհնեցեք, նրա բոլո՛ր հրեշտակներ, Որ հզոր եք զորությամբ, Որ կատարում եք նրա խոսքը Եվ նրա պատգամների ձայնը լսում։


Տիրո՛ջն օրհնեցեք, նրա բոլո՛ր զորություններ, Պաշտոնյանե՛ր և նրա կամքը կատարողնե՛ր։


Որ թշնամին չասի. «Հաղթեցի նրան», Կամ ինձ նեղողները ցնծան, որ ես սասանվեցի։


Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա։ Անհավատների սերունդը կործանվեց, իսկ մեր փրկությունը նեղության ժամին քեզնից է գալու։


որպեսզի կույրերի աչքերը բացես և խավարի մեջ նստած կալանավորներին հանես բանտից ու զնդանից։


Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։


Ուրեմն փառք նրան, ով մեր մեջ իր ներգործող զորությամբ, կարող է առատությամբ ավելին անել, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում։