ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեր հին մեղքերը մի՛ հիշիր, Թող շուտով մեզ հասնի ողորմությունդ, Տե՛ր, Որովհետև շատ աղքատացանք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իրենց հայրերի նման չլինեն ապստամբ և անհնազանդ ազգ. մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց, և իր հոգին հավատարիմ չէ Աստծուն։ |
բայց քանի որ դու բարի գործեր էլ էիր կատարել՝ Հուդայից վերացրել էիր սրբազան անտառները և քո սիրտն ուղղել էիր Տիրոջը փնտրելուն, Տերը քեզ փրկեց»։
Սակայն տակավին պաշտամունքի բարձունքներ կային, և ժողովուրդն իր սիրտը չէր ուղղել Տիրոջը՝ իր հայրերի Աստծուն։
բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտն ուղղել են Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն փնտրելուն, թեև ըստ սրբարանի օրենքի՝ մաքրված չեն»։
Մի՛ նմանվեք ձեր եղբայրներին ու հայրերին, որոնք ընդվզեցին Տիրոջ՝ իրենց հայրերի Աստծու դեմ, և նա կործանման մատնեց նրանց, ինչպես դուք տեսնում եք։
և քեզ կտանի այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Բայց ես չեմ գա ձեզ հետ, որովհետև խստապարանոց ժողովուրդ եք, որ չլինի թե ճանապարհին ձեզ կոտորեմ»։
Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք։ Զգո՛ւյշ եղեք, որ այլ պատուհաս չբերեմ ձեր գլխին և կոտորեմ ձեզ։ Արդ, հանե՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, և ցույց կտամ ձեզ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։
ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն Տերը մեզ հետ թող շարժվի, որովհետև այս ժողովուրդը խստապարանոց է։ Դու կներես մեր անօրենություններն ու մեղքերը, և մենք կլինենք քոնը»։
Ու անապատում նրանց ասացի. “Ձեր հայրերի կարգ ու կանոնով մի՛ առաջնորդվեք, նրանց օրենքները մի՛ պահեք, նրանց ընթացքին մի՛ խառնակվեք ու մի՛ պղծվեք։
Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։
Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհները, ուրախացավ և հորդորում էր բոլորին, որպեսզի նրանք հոժար սրտով փարված մնան Տիրոջը,
Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։
Ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. եթե այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մեջ, և դուք Աստծու դեմ ապստամբում եք, ապա իմ մահվանից հետո ինչե՜ր կանեք։
Տերն ինձ ասաց. “Մեկ երկու անգամ ասել եմ քեզ ու կրկին ասում եմ. Տեսա այդ ժողովրդին. այդ ժողովուրդը խստապարանոց է։
Նրանք եկան Գաղաադ՝ Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ, խոսեցին նրանց հետ ու ասացին.
Այն օրվանից, երբ նրանց հանեցի Եգիպտոսից, այդպես վարվեցին նրանք ինձ հետ մինչև այսօր. լքեցին ինձ ու ծառայեցին օտար աստվածների։ Նույնպես և քեզ հետ են վարվում։