Այդ ազդանշանի վրա Իսրայելի մարդիկ պետք է հետ քաշվեին պատերազմից։ Բենիամինի ցեղի մարդիկ սկսեցին ջարդել Իսրայելի դարանակալներին, մոտ երեսուն վիրավոր մարդու կոտորեցին և ասացին, թե՝ «Կոտորվում են մեր առաջ այսօր, ինչպես նախորդ պատերազմում»։
Աբեդդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելեքն ո՞վ է և ի՞նչ գործ ունի Սյուքեմի որդիների հետ, որ մենք նրան ծառայենք. նա Հերոբոաղի որդիներից չէ՞, որ քաղաքը ղեկավարում է իր ծառա Զեբուղի միջոցով։ Սյուքեմի հայրը Եմովրն է։ Եվ ինչո՞ւ նրան ծառայենք։