Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։
Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։
Ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. եթե այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մեջ, և դուք Աստծու դեմ ապստամբում եք, ապա իմ մահվանից հետո ինչե՜ր կանեք։
Քո առջև Տիրոջ՝ քո Աստծու կողմից նրանց ոչնչանալը տեսնելով՝ քո սրտում չասես. “Իմ արդար լինելու համար է Տերն ինձ բերել այստեղ՝ ժառանգելու այս լավ երկիրը”։ Ոչ թե քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է Տերը՝ քո Աստվածը, ոչնչացնում նրանց քո առջևից։