Եկան Հուդայի երկրի մարդիկ և այնտեղ Դավթին Հուդայի տան վրա թագավոր օծեցին։ Դավթին հայտնեցին, որ Գաղաադի Հաբիս բնակավայրի մարդիկ թաղել են Սավուղին։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 75:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հայտնի է Աստված Հուդայի երկրում, Եվ մեծ է նրա անունն Իսրայելում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ պատշաճ ժամանակ ունենամ, ես պիտի ուղիղ դատեմ։ |
Եկան Հուդայի երկրի մարդիկ և այնտեղ Դավթին Հուդայի տան վրա թագավոր օծեցին։ Դավթին հայտնեցին, որ Գաղաադի Հաբիս բնակավայրի մարդիկ թաղել են Սավուղին։
Իսրայելի բոլոր ծերերը եկան Քեբրոն՝ արքայի մոտ, և Դավիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում՝ Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին ամբողջ Իսրայելի վրա։
Աստված Դավթին ամբողջ Իսրայելի վրա թագավոր կարգեց, և Դավիթն իրավունք ու արդարություն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդեպ։
Եվ սրտիս մեջ ասացի. «Աստված պիտի դատի արդարին և ամբարիշտին, քանի որ ամեն բանի ժամանակ կա, և բոլոր արարածների վրա ժամ ու ժամանակ կա դրված»։
Տե՛ր, Աստվա՛ծ իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի բաներ կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ։ Այո՛, Տե՛ր,
Նա նրանց պատասխանեց. «Ձեզ համար չէ ժամն ու ժամանակն իմանալը, որ Հայրը հաստատեց իր իշխանությամբ։
Քանզի սահմանել է մի օր, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով։