Փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 73:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես անտառում կացիններով կոտրատեցին նրա դռները, Կացիններով ու մուրճերով միասին կործանեցին այն. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար էլ ամբարտավանությունը վզնոցի պես պատում է նրանց, և բռնությունը զարդարանքի պես ծածկում է նրանց։ |
Փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին,
Չարի դատաստանն անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարիք գործել։
Մեր սիրտը գրավեցիր, քո՛ւյր մեր հարս, մեր սիրտը գրավեցիր քո մի հայացքով և քո պարանոցի քառամանյակով։
«Իր մանկությունից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապավինել. ամանից աման չէր թափվել և գերության չէր գնացել, դրա համար էլ նրա համն իր մեջ էր մնացել, և բույրը չէր նվազել։
Լսեցի Մովաբի գոռոզության մասին, քանզի նա խիստ գոռոզացավ իր վեսությամբ, խրոխտությամբ ու ամբարտավանությամբ, մեծամիտ դարձավ նա։
Այսպես է ասում Տերն այն մարգարեների համար, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք կծոտում են իրենց ատամներով և խաղաղություն են քարոզում նրան, սակայն ոչինչ չդրվեց նրանց բերանը, և պատերազմ հարուցեցին նրանց դեմ։
Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։
Նրա խնդրած ոսկի գինդերի կշիռը հազար յոթ հարյուր սիկղ ոսկի եղավ, բացի մադիանացիների թագավորների վրայի մահիկներից, ապարանջաններից, պսակակալներից և ծիրանիներից, և նրանց ուղտերի վզերի ոսկի մանյակներից։