ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ օրհնյալ է հավիտյան Նրա փառքի սուրբ անունը, Թող նրա փառքով ողջ երկիրը լցվի. Եղիցի՜, եղիցի՜։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո արդարությունը, ո՜վ Աստված, որ շատ բարձր է, և դու մեծամեծ գործեր արեցիր, ո՜վ Աստված. ո՞վ է քեզ նման։ |
Ամբարտավաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, Թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջև Եվ շավիղներիս շուրջը գայթակղություն դրեցին։ Հանգիստ
Հնազա՛նդ եղիր Տիրոջը և ծառայի՛ր նրան Եվ մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհներն ամոթալի են, Կամ մարդուն, որ չարիք է գործում։
Բայց իրենց նենգության համար տարագիր կանես նրանց, Կկործանես նրանց իրենց ամբարտավանության մեջ։
Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։
այլ ինչպես երկինքն է հեռու երկրից, այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։
Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագավոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների և նրանց բոլորը թագավորների մեջ ո՞վ է քեզ նման։
“Տե՛ր, Տե՛ր, դու սկսեցիր քո ծառային ցույց տալ քո մեծությունն ու զորությունը, հզոր ձեռքն ու բարձր բազուկը։ Երկնքում կամ երկրի վրա գտնվող այդ ո՞ր աստվածն է, որ կարող է անել այն, ինչ դու արեցիր քո զորությամբ։