Տիրոջ անունը պիտի օրհնվի հավիտյան, Քանզի արևից ավելի հին է անունը նրա։ Երկրի բոլոր ազգերը կօրհնվեն նրանով, Եվ բոլոր ժողովուրդները նրան երանի կտան։
Ո՜վ Աստված, դու սովորեցրիր ինձ իմ մանկությունից, և մինչև հիմա պատմում եմ քո հրաշքների մասին։
Դավիթը Բերովթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային պատասխանեց՝ ասելով. «Վկա է Տերը, որ ինձ փրկեց ամեն նեղությունից։
Լսի՛ր, Տե՜ր, իմ ձայնը, որովհետև քեզ դիմեցի, Ողորմի՛ր և լսի՛ր ինձ,
Կապրի ու կմնա արևի պես հավերժ, Լուսնից առաջ՝ սերնդեսերունդ։
Տեսե՛ք, ես ձեզ սովորեցրի օրենքն ու իրավունքը, ինչ որ Տերն էր ինձ պատվիրել, որպեսզի դրանք կիրառվեն այն երկրում, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու։