Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Դավիթը Բերովթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային պատասխանեց՝ ասելով. «Վկա է Տերը, որ ինձ փրկեց ամեն նեղությունից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Իսկ Դավիթը պատասխանեց բերովթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային և նրանց ասաց. «Կենդանի է Տերը, որ իմ հոգին ազատեց ամեն նեղությունից։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:9
14 Խաչաձեւ Հղումներ  

Սիրտս պատրաստ է, Աստվա՛ծ, սիրտս պատրաստ է Օրհնելու և սաղմոսելու քեզ իմ փառքով։


Տե՛ր, ե՞րբ պիտի տեսնես։ Հոգիս հեռո՛ւ պահիր նրանց խորամանկությունից Եվ միամորությունս՝ առյուծներից։


Արքան երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը, որ փրկել է իմ կյանքն ամեն նեղությունից։


Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս մանուկներին, և թող սրանց վրա կանչվի իմ անունը, և իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունները, և թող անչափ բազմանան այս երկրի վրա»։


Նա, որ շունչ դարձրեց իր հրեշտակներին Եվ իր պաշտոնյաներին՝ կիզիչ հուր։


Ո՜վ Տեր, տեսար. մի՛ լռիր. Տե՛ր, մի՛ հեռացիր ինձանից։


Ոմանք նստած էին խավարի և մահվան ստվերների մեջ, Կապված էին աղքատությանը, ինչպես երկաթին։


Սավուղի որդի Հեբուսթեն ուներ գնդերի երկու զորապետներ, որոնցից մեկի անունն էր Բաանա, իսկ մյուսինը՝ Ռեքաբ, Բենիամինի ցեղից բերովթացի Ռեմոնի որդիները։ Բերովթը Բենիամինի երկրի մասն էր կազմում։


Եվ ահա, ինչպես քո անձն այսօր իմ աչքին պատվական երևաց, իմ անձն էլ Տիրոջ առջև այնպես պատվական թող երևա, ինձ զորացնի ու փրկի ամեն տեսակ նեղությունից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ