ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող հաստատություն լինի ողջ երկրում Եվ լեռների կատարներին։ Նրա պտուղը Լիբանանից բարձր կլինի, Երկրի խոտի պես կծաղկի Տիրոջ քաղաքում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես պիտի գամ Տիրոջ զորությամբ, ես պիտի հիշեմ միայն քո արդարությունը։ |
Կապրի, և արաբների ոսկին նրան կմատուցվի։ Նրա առջև աղոթքի կկանգնեն ամեն ժամ Եվ ամեն օր կօրհնեն նրան։
Եվ օրհնյալ է հավիտյան Նրա փառքի սուրբ անունը, Թող նրա փառքով ողջ երկիրը լցվի. Եղիցի՜, եղիցի՜։
Տե՛ր, Աստվա՛ծ մեր, թող քոնը լինենք մենք. քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չգիտենք, ո՛վ Տեր, և քո անունն ենք տալիս։
իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
Տիրոջ ողորմությունը պիտի հիշեմ, Տիրոջ մեծագործությունը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տերն է հատուցելու մեզ։ Տերն Իսրայելի տան բարերար դատավորն է, որ իր ողորմածությամբ և իր մեծ արդարությամբ վարձատրելու է մեզ։
Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։
որովհետև նրանով Աստծու արդարությունը, որ հավատից է, հայտնվում է հավատի համար, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։
որովհետև նրանք անգիտանալով Աստծու արդարութունը և փորձելով հաստատել իրենց արդարությունը՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։
Բայց հիմա, Օրենքից անկախ, Աստծու արդարությունը հայտնվել է՝ վկայված նույն Օրենքի ու մարգարեների կողմից։
և գտնվեմ նրա մեջ։ Ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ Օրենքից է, այլ այն արդարությունը, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատից է։ Այդ արդարությունը գալիս է Աստծուց՝ հիմնված հավատի վրա։