Նա իր հույսը կապեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, և նրա նմանը չեղավ Հուդայի ո՛չ հաջորդ, ո՛չ էլ նախորդ բոլոր թագավորների մեջ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սաղմոս Սողոմոնի Իրավունքդ արքայի՛ն տուր, Աստվա՛ծ, Արդարությունդ՝ արքայորդուն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՜վ Տեր, ես հույսս քեզ վրա դրեցի. թող որ չամաչեմ հավիտյան։ |
Նա իր հույսը կապեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, և նրա նմանը չեղավ Հուդայի ո՛չ հաջորդ, ո՛չ էլ նախորդ բոլոր թագավորների մեջ։
Նրանք ավելի զորավոր էին նրանցից. հագարացիները հանձնվեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետև պատերազմի ժամանակ իսրայելացիներն Աստծուն էին դիմել, և նա լսել էր նրանց, քանի որ իր վրա էին հույս դրել։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձրեց, Մենք մխիթարվեցինք։
Իմ առջև սեղան պատրաստեցիր Ինձ հալածողների աչքերի առաջ։ Գլուխն իմ օծեցիր յուղով, Քո բաժակը՝ իբրև անապակ գինի, Արբեցրեց ինձ։
քանզի Իսրայելը փրկվելու է հավիտենական փրկությամբ։ Դուք չեք ամաչելու, այլևս ամոթահար չեք լինելու մինչև հավիտենություն։
Իմ հալածիչնե՛րը թող ամոթահար լինեն, և ոչ թե ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, և ոչ թե ես զարհուրեմ. սև օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարվածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց։
ինչպես որ գրված է. «Ահա Սիոնի մեջ դնում եմ քար գայթակղության և ժայռ գլորման, և ամեն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու» (հմմտ. Ես. 28.16)։
քանզի Գրքում էլ կա, թե՝ «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա» (Ես. 28.16)։