ՍԱՂՄՈՍՆԵՐ 68:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հաճելի կլինի Աստծուն, քան մատաղ հորթը, Որ ունի եղջյուրներ և կճղակներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ երկրի թագավորություններ, երգեցե՛ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք Տիրոջը. (Սելա)։ |
Տիրո՛ջն օրհնեցեք, նրա բոլո՛ր զորություններ, Նրա տերությունն ամեն տեղ է. Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ։
Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ պիտի մատուցվեն տանջված ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից հետո և հավիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրվել, բայց հույսով է մնացել և ապրում է իր երկրում՝ գետի այն կողմում, այն տեղում, որտեղ կոչվեց Զորությունների Տիրոջ անունը Սիոն լեռան վրա։
Տերը հայտնի պիտի դառնա եգիպտացիներին, և այն օրը եգիպտացիները պիտի ճանաչեն Տիրոջը, զոհեր ու ընծաներ մատուցեն, ուխտ պիտի դնեն Տիրոջը և կատարեն այն։
Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ, Նրան թող երկրպագեն Աստծու բոլոր որդիները։ Ազգե՛ր, ուրախացե՛ք Նրա ժողովրդի հետ, նրան թող զորացնեն Աստծու բոլոր հրեշտակները, որովհետև նրա որդիների արյան վրեժն է պահանջվում. թշնամիների վրեժն է պահանջվելու, և դատաստան է արվելու։ Թող ատելի մարդկանց հատուցի, և Տերը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը»։
Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և չի փառավորելու քո անունը, քանզի դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության։ Ազգերը բոլոր պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ (Սաղ. 85(86).9), Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։