Նա է իմ Աստվածն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, որ այլևս չսասանվեմ։
Որովհետև դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը՝ թշնամու դեմ։
Թող մեզ վրա հաստատվի Ողորմությունը նրա, Ճշմարտությունը Տիրոջ Թող հավիտյան մնա։
«Ինչպես հողի թանձրությունը, որ սփռված է Երկրի վրա, այնպես պիտի ցրվեն Նրանց ոսկորները դժոխքի մոտ»։
Երկինքը պատմում է Աստծու փառքի մասին, Երկնքի հաստատությունը Պատմում է նրա ձեռքերի գործերի մասին։
Նրանք չճանաչեցին Տիրոջ գործերը, Ոչ էլ նրա ձեռքի գործերին նայեցին։ Դու նրանց կկործանես, և այլևս ոտքի չեն կանգնի։
Երբ հիշում էի քեզ անկողնուս մեջ, Առավոտ շատ վաղ խոսում էի քեզ հետ,
Տիրոջ անունը հայտնի է զորության մեծությունից, նրան փութացող արդարները բարձրանում են։
Նա էր, որ այդպիսի մահվանից փրկեց մեզ և փրկելու է,