ՍԱՂՄՈՍՆԵՐ 60:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո հարկում պիտի բնակվեմ ես հավիտյան Եվ պիտի պատսպարվեմ քո թևերի հովանու տակ։ Հանգիստ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որ քո սիրելիներն ապրեն. թող փրկի քո աջը, և լսի՛ր ինձ։ |
Նեղությանս մեջ Տիրոջն աղոթեցի Եվ առ Աստված աղաղակս բարձրացրի։ Իմ աղոթքի ձայնն իր սուրբ տաճարից լսեց, Եվ նրան ուղղված իմ աղաղակը Հասնելու է նրա ականջին։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, Երուսաղե՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկության բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։
Իմ սիրելի ժողովրդի մասին եմ ասում, քանզի նա իմ տաճարի ներսում պղծություն գործեց։ Մի՞թե աղոթքը և զոհերի միսը քեզնից կվերացնեն քո չարիքները, կամ թե դրանցով դու կփրկվե՞ս։
Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք»։
Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։
Բենիամինի մասին ասաց. «Տիրոջ սիրելին ապահով թող ապրի. Աստված նրան հովանի թող լինի ամեն օր, և Նա նրա ուսերին կհանգստանա»։
որովհետև գթաց իր ժողովրդին։ Բոլոր նրանք, որ սրբագործված են, Քո ձեռքի հովանու տակ են. Նրանք քո ենթակայությամբ են։