Իսկ արդ ո՞վ է իմ համբերությունը, եթե ոչ դու, Տե՜ր, Կամ ումի՞ց է իմ ուժն ու կարողությունը, եթե ոչ քեզանից։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև հիվանդ եմ ես, Բժշկի՛ր ինձ, որովհետև ցնցվեցին ոսկորներս, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ խիստ ցնցվում է իմ անձը. իսկ դու, ո՜վ Տեր, մինչև ե՞րբ... |
Իսկ արդ ո՞վ է իմ համբերությունը, եթե ոչ դու, Տե՜ր, Կամ ումի՞ց է իմ ուժն ու կարողությունը, եթե ոչ քեզանից։
Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր. Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։
Որ իրենց հույսն Աստծու վրա դնեն Եվ չմոռանան գործերն Աստծու։ Հետևելով պիտի հետևեն նրա պատվիրաններին
Իմաստուն ծառան հանդարտեցնում է մարդու ցասումը, իսկ ո՞վ կարող է հանդուրժել մարդու նեղսրտությունը։
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, և ես բուժված կլինեմ, փրկի՛ր ինձ, Տե՛ր, և ես փրկված կլինեմ, քանզի դու ես իմ պարծանքը։
Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է. այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթուն հսկե՛ք»։
Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։
Այժմ հոգիս խռովված է, և ի՞նչ ասեմ։ Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց այս բանի համար եմ եկել այս ժամին։