ՍԱՂՄՈՍՆԵՐ 57:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարև, արդարությա՞մբ էիք խոսում Եվ ուղի՞ղ էիք դատում, մարդկա՛նց որդիներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես կանչում եմ Բարձրյալ Աստծուն, որ բարիք է անում ինձ։ |
Ցնցվեց ու դողաց երկիրը, Լեռների հիմքերը սասանվեցին ու խախտվեցին, Քանզի Աստված բարկացավ նրանց վրա։
Այս հիշելիս հոգիս տառապում էր իմ ներսում։ Բայց քաջալերվում էի, Քանի որ Աստծու տան սքանչելի հարկի տակ պիտի մտնեմ Ցնծության և օրհնության ձայնով Եվ ձայնով տոնակատարության։
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, ողորմի՛ր ինձ, Որովհետև քեզ հուսացի։ Քո թևերի հովանուն պիտի հուսամ, Մինչև անօրենությունն անցնի։
Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո շտեմարանները, փակի՛ր քո դռները, թաքնվի՛ր միառժամանակ, մինչև որ անցնի Տիրոջ բարկությունը,
Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
Վստահ եմ, որ Ով բարի գործերի սկիզբը դրեց ձեր մեջ, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։
Հետևաբար, սիրելինե՛րս, ինչպես որ ամեն տեսակետից հնազանդ եղաք, ոչ միայն իմ գալստյան ժամանակ, այլ առավել ևս այժմ, երբ հեռու եմ ձեզնից, ահով ու դողով աշխատե՛ք ինքներդ ձեր փրկության համար։
ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։