Եվ երեսնյակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչվելով՝ ասաց. «Հեսսեի որդի Դավի՛թ, գնացե՛ք դու և քո զորքը, խաղաղությո՜ւն քեզ և խաղաղությո՜ւն քո օգնականներին, քանի որ քո Աստվածն օգնեց քեզ»։ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց զորքի հրամանատարներ կարգեց։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 54:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ խռովվեցի թշնամու ձայնից Եվ մեղավորի պատճառած նեղությունից։ Անիրավությամբ սխալվեցին իմ մասին Եվ բարկությամբ ոխ պահեցին իմ դեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա Աստված իմ օգնականն է, Տերը պահպանում է իմ անձը։ |
Եվ երեսնյակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչվելով՝ ասաց. «Հեսսեի որդի Դավի՛թ, գնացե՛ք դու և քո զորքը, խաղաղությո՜ւն քեզ և խաղաղությո՜ւն քո օգնականներին, քանի որ քո Աստվածն օգնեց քեզ»։ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց զորքի հրամանատարներ կարգեց։
Դպրապետին։ Տիրոջ ծառա քաջամարտիկ Դավիթն այս օրհներգությունը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սավուղի ձեռքից
Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ իմ, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. հուսա՛ Աստծուն, Խոստովանի՛ր նրան, քանի որ իմ երեսի փրկիչ Աստվածն է։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Հակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրյալն Իսրայելն է, որին ընդունեց իմ հոգուն։ Իմ շունչը կտարածեմ նրա վրա, և նա հեթանոսների դատաստանը կտեսնի։
Այնպես որ համարձակ լինենք և ասենք. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 117(118).6)։