Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 41:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ իմ, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. հուսա՛ Աստծուն, Խոստովանի՛ր նրան, քանի որ իմ երեսի փրկիչ Աստվածն է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Բայց դու ինձ կպահպանես իմ անարատության մեջ և ինձ հավիտյան կկանգնեցնես քո առջև։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 41:12
11 Խաչաձեւ Հղումներ  

Իր աչքը չի կտրի արդարից, և ով որ իր առաջ լինի, թագավորների հետ գահին է բազմելու. նրանց հաղթական է դարձնելու և բարձրացնելու։


Մերժեցին ինձ Եվ այժմ, դարձյալ շուրջս պտտվելով, Ուշիուշով խորհեցին ինձ գետին տապալել։


Առաքեց նետերը և ցրեց նրանց, Բազմապատկեց իր փայլակները Եվ խռովքի մատնեց նրանց։


Քեզ վրա հույս դրեցի, Տե՜ր, թող չամաչեմ հավիտյան. Քո արդարությամբ փրկի՛ր և ապրեցրո՛ւ ինձ։


Հավաքվեցին և ուրախացան ինձ վրա, Շուրջս տանջանքներ կուտակվեցին, Բայց ես չհասկացա, Ցրվեցին, բայց չզղջացին։


Ասացի. «Թող թշնամիներս չծիծաղեն ինձ վրա, Քանզի երբ ոտքս սայթաքեց, նրանք մեծ-մեծ խոսեցին իմ դեմ»։


Բայց Աստված նրանց վրա տեղաց իր նետերը, Եվ նրանք վիրավորվեցին։


Հա՛յր, ում ինձ տվեցիր, կամենում եմ, որ որտեղ ես եմ, նրանք էլ այնտեղ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարհի լինելը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ