ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ երբ նրա մոտ եկավ Նաթան մարգարեն, երբ ինքը մերձեցել էր Բերսաբեեին Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սիոնի միջից՝ գեղեցկության կատարելությունից, փայլում է Աստվածը։ |
Քացրությամբ է լի ու ամբողջովին ցանկալի է կոկորդը նրա։ Այսպիսին է եղբորորդին իմ, այսպիսին է մերձավորն իմ, դուստրե՛ր Երուսաղեմի։
քանզի Տերն ահավասիկ իր սրբարանից բարկություն է բերում երկրի բնակիչների վրա, իսկ երկիրը պիտի ցույց տա իր արյունը և չպիտի թաքցնի սպանվածներին։
Բոլոր անցորդները ծափ զարկեցին, սուլում էին ու շարժում իրենց գլուխները Սիոնի դստեր վրա. «Ա՞յս է այն քաղաքը,- ասում էին,- որ ամբողջ երկրի փառքի պսակն էր և ուրախությունը»։
Քանի որ այն, ինչ որ բարի է, նրանն է, և այն, ինչ որ լավ է, նրանն է. ցորենը՝ երիտասարդներին, և անուշարար գինին՝ կույսերին։
ասելով. «Տերը եկավ Սինայից և մեզ երևաց Սեիրից։ Նա փութաց Փառանի լեռից դեպի Կադես՝ աջ կողմում ունենալով բյուր հրեշտակների,
Եվ իր աջ ձեռքում յոթ աստղ ուներ, բերանից էլ սրած երկսայրի սուր էր ելնում, և նրա երեսը փայլում էր ինչպես ճառագայթող արեգակը։
Եվ քաղաքին լուսավորելու համար արեգակ ու լուսին պետք չէին, քանզի Աստծու փառքն էր լուսավորում քաղաքը ամեն ժամ, և Գառը ճրագ էր նրա մեջ։