Ուրախ պիտի լինեն քեզ հուսացողները Եվ հավիտյան ցնծան, Եվ դու նրանց մեջ պիտի բնակվես։ Քո անունը սիրողները բոլորն էլ Պիտի հպարտանան քեզանով,
Որովհետև դու օրհնում ես արդարին, ո՜վ Տեր, և քո հաճությամբ, ինչպես վահանով, շրջապատում ես նրան։
Ալելուիա Մանուկնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը Եվ օրհնեցե՛ք անունը Տիրոջ.
Հոգացի քո պատվիրաններին Եվ զգուշացա քո ճանապարհին,
Տերն ինձ լսեց և ողորմեց, Տերն ինձ օգնական եղավ.
Շատերն իմ մասին ասում էին. «Սրա համար իր Աստծով չկա՛ փրկություն»։
Վե՛ր կաց, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, ո՜վ իմ Աստված, Որովհետև դու հարվածեցիր բոլորին, Ովքեր թշնամի էին ինձ առանց պատճառի, Եվ մեղավորների ատամները կփշրես։
Տերը ցրում է հեթանոսների ժողովները, Տերն անարգում է ժողովուրդների խորհուրդները, Տերն արհամարհում է իշխանների մտքերը։
Ծովի ջրերը հավաքեց կարծես տիկի մեջ Եվ իր գանձերը դրեց խորքերում։
Հոգնեցի ես աղաղակելուց, և կոկորդս իսպառ չորացավ։ Աչքերս նվաղեցին իմ Աստծուն հուսալուց։
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։