Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 47:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք Զորությունների Տիրոջ քաղաքում՝ Մեր Աստծու քաղաքում։ Աստված նրա հիմքերը գցեց հավիտյան։ Հանգիստ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովուրդների իշխանները հավաքվում են Աբրահամի Աստծու ժողովրդի շուրջը, որովհետև երկրի վահաններն Աստծունն են. նա շատ բարձրացավ։ |
Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։
Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, Քանզի Աստծու զորությունները Երկրից շատ ավելի բարձրացան։
Եվ հասել է Տերը՝ երկիրը դատելու։ Պիտի դատի երկիրն արդարությամբ Եվ իր ժողովուրդներին՝ ուղղությամբ։
Եվ Աստված նորից ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, առաքեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ հավիտենական անունը, որով կհիշեք ինձ սերնդեսերունդ։
Եվ ասաց նրան. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածն ու Հակոբի Աստվածը»։ Մովսեսը շրջեց իր դեմքը, քանի որ երկնչում էր ուղիղ նայել Աստծուն։
Այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իշխան է լինելու հեթանոսներին, և նրա հանգիստը փառահեղ է լինելու։
Թագավորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու և լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տերը, ու ինձ ապավինողները չպիտի ամաչեն։
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ փրկեց քեզ. «Սրբացրե՛ք նրան, ով անարգում է իր անձը, ով արհամարհված է ազգերի կողմից և իշխանների ծառաներից, թագավորները պիտի տեսնեն նրան և ոտքի ելնեն, իշխանները պիտի երկրպագեն նրան հանուն Տիրոջ, որովհետև հավատարիմ է Իսրայելի Սուրբը, որն ընտրեց քեզ»։
“Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը” (Ելք 3.6)։ Ուրեմն Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի»։
Չեմ ուզում, եղբայրնե՛ր, որ այս խորհրդին անտեղյակ լինեք, որպեսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնեք. Իսրայելի մեկ մասի վրա կուրություն եկավ, մինչև որ հեթանոսների ամբողջությունը մտնի,