Պիտի ուրախանան և ցնծան ազգերը, Որովհետև դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին, Եվ երկրի ազգերին դու ես առաջնորդում։ Հանգիստ
ՍԱՂՄՈՍՆԵՐ 46:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թագավորեց Աստված հեթանոսների վրա, Աստված նստեց իր սրբության Աթոռի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որ մինչև երկրի ծայրերը դադարեցնում է պատերազմները, փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները և կառքերն այրում կրակով։ |
Պիտի ուրախանան և ցնծան ազգերը, Որովհետև դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին, Եվ երկրի ազգերին դու ես առաջնորդում։ Հանգիստ
ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել և խայթել իմ սուրբ լեռան վրա, քանի որ ամբողջ երկիրը լցվելու է Տիրոջ գիտությամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը։
Նա դատաստան պիտի տեսնի հեթանոսների մեջ և պիտի հանդիմանի բազում ժողովուրդների։ Իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս պատերազմել չեն սովորելու։
Քո երկրում անիրավության մասին այլևս չի լսվելու և ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշվառության մասին. քո պարիսպները փրկություն են անվանվելու, և քո դռները՝ ցնծություն։
Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, քանի որ վաղը այս ժամին ես նրանց բոլորին փախուստի պիտի մատնեմ Իսրայելի որդիների առաջ. նրանց ձիերին ջղակտոր կանես, նրանց կառքերը հրով կայրես»։
Հեսուն նրանց հետ այնպես վարվեց, ինչպես որ Տերը պատվիրել էր նրան. նրանց ձիերը ջղակոտոր արեց և նրանց կառքերը հրով այրեց։