Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իրենց ապականության որոգայթը իզո՜ւր իմ դեմ լարեցին Եվ իզո՜ւր անձս նախատեցին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:7
14 Խաչաձեւ Հղումներ  

Երբ որ գիշերը վրա հասավ, Տիրոջ հրեշտակը եկավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Երբ առավոտ կանուխ վերապրողները ելան, տեսան, որ բոլորը մեռել են։


Եղիսեեն աղոթք անելով ասաց. «Տե՜ր, բա՛ց սպասավորիս աչքերը, որ տեսնի»։ Տերը բացեց նրա աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեեի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղեն մարտակառքերով,


Դու քննեցիր իմ շավիղներն ու անկողինս Եվ բոլոր ճանապարհներս նախապես տեսար,


Պահի՛ր ինձ, Տե՜ր, մեղավորի ձեռքից Եվ չար մարդուց փրկի՛ր ինձ։ Նրանք խորհեցին խափանել ընթացքս,


Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։


Ռնգեղջյուրի պես բարձր կլինի իմ եղջյուրը, Իսկ ծերությունս՝ առատ ձեթի պես։


Եթե տանջեք նրանց, և նրանք բողոք բարձրացնելով դիմեն ինձ, ես կլսեմ նրանց ձայնը,


որովհետև դա նրա և՛ վերարկուն է, և՛ նրա մերկությունը ծածկող հանդերձը, որով և նա քնում է։ Եվ եթե նա բողոքի ինձ, ես կլսեմ նրան, որովհետև ողորմած եմ։


Եվ իմ տան համար պաշտպան կկարգեմ, որպեսզի չանցնի և չդառնա, և նրանց վրա այլևս չի գա, որ հալածի նրանց, քանի որ այժմ տեսա իմ աչքերով։


Զգո՛ւյշ եղեք, չարհամարհեք այս փոքրիկներից որևէ մեկին. ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը.


Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց։


Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։